Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեյրան Օհանյանը հանդիպել է Հերբերթ Սալբերին

Սեյրան Օհանյանը հանդիպել է Հերբերթ Սալբերին
31.07.2014 | 21:56

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով պարոն Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ ներկայացուցչի առաքելությունը կնպաստի Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը` ԵՄ պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա: Հերբերթ Սալբերին նշել է, որ ԵՄ-ն միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով աջակցել խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ